Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-03-2015 18:42:57   | Հայաստան  |  Իրավունք


Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 3-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ որդին 23 տարեկան է, ծնվելու պահին ինքը և ամուսինը ունեցել են ՀԽՍՀ քաղաքացու անձնագրեր, որոնք փոխանակել և ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր: Տղային ներկայումս ՌԴ քաղաքացիություն տալու համար պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ: Քաղաքացուն պարզաբանվել է, որ ըստ օրենքի՝ երեխան համարվում է ՀՀ քաղաքացի և անկախ այն հանգամանքից, թե երբվանից է դուրս եկել Հայաստանից և վերադարձե՞լ է արդյոք, թե՝ ոչ, չի դադարում ՀՀ քաղաքացի լինելուց:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ իր ծնվելու պահին և իր անվամբ ծննդյան վկայական ստանալիս ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, հայրություն չի ճանաչվել, ուստի ծննդյան վկայականը տրվել և հետագայում ՀՀ քաղաքացու անձնագիրը ստացել է մոր ազգանունով: Ծնողների ամուսնությունից հետո հոր ազգանունով ստացել է օտարերկրյա պետությունում կացության իրավունք և ցանկանում է ՀՀ քաղաքացու անձնագրում առկա տվյալները նույնպես լրացվեն հոր ազգանունով: Նրան պարզաբանվել է, որ անձնագիրը փոխանակվում է նաև անհատական տվյալների փոփոխության հիմքով: Ազգանվան փոփոխության համար նախ անհրաժեշտ է դիմել քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմին, փոփոխված տվյալներով նոր ծննդյան վկայական, այդ թվում նաև՝ անվանափոխության վկայական ստանալուց հետո դիմել անձնագրային ծառայություն՝ անձնագրի փոխանակման համար:
Հայաստանում գտնվող քաղաքացին տեղեկացրել է, որ իր ազգականը 33 տարեկան է, 1994 թվականից գտնվում է ՌԴ-ում և ՀՀ քաղաքացու անձագիր չի ստացել: Ցանկանում է իմանալ, թե անձնագիր ստանալու համար զինվորական գրքույկ պահանջվո՞ւմ է, թե ոչ: Նրան պարզաբանվել է, որ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունները պարտավոր են զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա մարտի 10-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք