Փոքրիկ Գառնիկին օգնություն է անհրաժեշտ (Տեսանյութ)
04-03-2015 14:26:48 | Հայաստան | Հասարակություն
Երեքամյա Գառնիկ Հայրապետյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Ապրում է Վանաձորում: Երեխան չի կարողանում խոսել, նստել , կանգնել, քայլել, մեջքը պահել, միայն անկանոն շարժումներ է կատարում: Մայրը զբաղվում է երեխայի խնամքով, իսկ հայրը Երևանում արհեստավոր է և աշխատում: Սակայն նրա վաստակած գումարը չի բավականացնում նույնիսկ Հայաստանում բուժման կուրս անցնելու համար:
Երեխային անհրաժեշտ են վերականգնողական վարժություններ, վիրահատություն և դեղորայքային բուժում՝ ՎԻԳԱԲԱՏՐԻՆ 500մգ, Զոնիզամիդե կամ Զոնեգռանե 150 կամ 100մգ:
Երեխայի մայրը դիմում է հանրությանը՝ իրենց սատար կանգնելու խնդրանքով:
ՎՏԲ բանկում Գառնիկի մոր՝ Հասմիկ Մանվելի Առաքելյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16093011320601 ՀՀ դրամ, 16093011320602 ԱՄՆ դոլար, 16093011320603 Եվրո, 16093011320604 ՌԴ ռուբլի, SWIFT-կոդ` ARMJAM22: