Մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա


Մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա

  • 04-03-2015 14:39:09   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45192 քաղաքացի: 
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 5088 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 935 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 385 երեխա` 210 տղա և 175 աղջիկ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն