Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում բռնել են բնակարանագողին


Ոստիկանները հաշված րոպեների ընթացքում բռնել են բնակարանագողին

  • 04-03-2015 15:33:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կեսգիշերն անց ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը: Արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնեցին և բերման ենթարկեցին 1961 թ. ծնված Հարություն Գ.-ին:
Հարություն Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play