Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում Տարոն Ենգիբարյանի հարազատներին<br />


 

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում Տարոն Ենգիբարյանի հարազատներին

  • 13-01-2011 17:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տավուշի մարզի N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ս.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ եւ 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է միջադեպի հետեւանքով մահացած Տարոն Ենգիբարյանի հարազատներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն