Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները


Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները

  • 05-03-2015 09:32:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:


Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն