Առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը. ՀԲՃ


Առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը. ՀԲՃ

  • 05-03-2015 11:26:52   | Հայաստան  |  Հասարակություն

Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ և այնտեղ վերարտադրել (կարդացեք հոդվածը), առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները։
 
Նույնը կարելի է անել նաև Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաև կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին և օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։
 
Հ․Գ․ Ամեն դեպքում ցանկալի է լսել նաև այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը։
 
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
 
Նոյյան տապան  -   Հասարակություն