«Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» գրքի շնորհանդեսը Վաշինգտոնում


«Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» գրքի շնորհանդեսը Վաշինգտոնում

  • 05-03-2015 11:39:56   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:
 
Երեկոյի մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց հայկական մշակույթը օտարերկրյա լսարանին հասանելի դարձնելու նպատակին ծառայող ազգանվեր այս քայլը: «Հրանտ Մարգարյանի նախաձեռնությունն առավել կարևոր է նաև ամերիկահայ համայնքի նոր սերնդին` հայ ժողովրդի գրական ժառանգությանը ծանոթացնելու տեսակետից»,- նշեց դեսպան Սարգսյանը:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ժամանակ ներկայացվեցին հատվածներ հայ գրականության մեծերի` Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի և այլոց ստեղծագործություններից: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play