Սահմանում լարված իրավիճակ է.Սեյրան Օհանյան


Սահմանում լարված իրավիճակ է.Սեյրան Օհանյան

  • 05-03-2015 13:16:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում կարևորեց սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը պետականության կայացման և բանակաշինության գործում: «Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում են միջազգային երաժխիքներ մեր անվտանգության առումով, որը և անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- նշեց նա: Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` նախարարը նշեց, որ լարված իրավիճակ է, սակայն մեր բանակը ցանկացած պահի արթուն է: «Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- հավելեց նախարարը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play