Վալերի Պերմյակովը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության


Վալերի Պերմյակովը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության

  • 05-03-2015 13:34:20   | Շիրակի մարզ  |  Իրավունք

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը: «Փորձաքննությունն անցնում է ստացիոնար կերպով Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում ու պետք է ավարտվի մոտ 2 շաբաթից»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքերով՝ փորձագետները պետք է զինծառայողի հոգեկան առողջության վերաբերյալ գնահատական տան ու հայտնեն ախտորոշումը: «Բոլոր այն խոսակցությունները, որ Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են բամբասանքների վրա: Փորձաքննության արդյունքները դեռևս չկան»,- նշել է աղբյուրը: Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում»: armlur.am-ը հիշեցնում է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play