2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևոր


2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևոր

  • 05-03-2015 14:06:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ (234 887 ուղևոր):
 
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (123 403 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (11 919 մարդ 2014 թվականի հունվար-փետրվար ամսվա դիմաց): 
 
ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից հայտնում են, որ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը 1 355:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play