Գյումրիի քաղաքապետը եւս լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը


Գյումրիի քաղաքապետը եւս լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

  • 05-03-2015 17:44:49   | Հայաստան  |  Քաղաքական

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների»:
 
Ի դեպ հիշեցնենք, որ ժամանակին Սամվել Բալասանյանը գրեթե նույն իրավիճակում լքել էր ՕԵԿ-ը: 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play