Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում


Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում

  • 05-03-2015 17:51:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:


Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում: 
   
Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական   նշանակության ավտոճանապարհները բաց են:


 

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
  լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play