Հանրապետությունում բացահայտվել է գողության 8 դեպք


Հանրապետությունում բացահայտվել է գողության 8 դեպք

  • 05-03-2015 17:26:18   | Հայաստան  |  Իրավունք

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 4-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված կողոպուտի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: 
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 7, յուրացման` 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման  և  դրամանենգության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Նոյյան տապան  -   Իրավունք