Քաղաքացիները կամավոր հանձնել են հրացաններ ու փամփուշտներ


Քաղաքացիները կամավոր հանձնել են հրացաններ ու փամփուշտներ

  • 05-03-2015 18:37:23   | Հայաստան  |  Իրավունք

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1956 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1963 թ. ծնված Մանյակ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի հարթափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Սամսոն Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 131 փամփուշտ:

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play