ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» ներկայացուցիչները ՀՀ սփյուռքի նախարարությունում


ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» ներկայացուցիչները ՀՀ սփյուռքի նախարարությունում

  • 05-03-2015 19:43:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոյին, ծրագրերի և դասընթացների տնօրենի պաշտոնակատար Ջեյմս Բախին և հասարակայնության հետ կապերի համակարգող Մարիամ Արզումանյանին: 
 
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության գործունեությանը, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանմանն ի նպաստ իրականացվող ծրագրերին և էլեկտրոնային տեղեկատվական կայքերին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանում սպասվող միջոցառումներին: 
 
Չարլզ Էնսիսոն և Ջեյմս Բախը ներկայացրեցին Հայաստանում «Խաղաղության կորպուսի» ծավալած գործունեությունը, համայնքային և գյուղական վայրերում իրականացվող ծրագրերը: 
 
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց  Հայաստանում «Խաղաղության կորպուսի» առաքելության վերաբերյալ՝ ընդգծելով, որ հատկապես իր գործունեության առաջին տարիներին «Խաղաղության կորպուսի» կամավորները զգալիորեն նպաստել են Հայաստանի տարբեր մարզերում և գյուղական վայրերում անգլերենի ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական և ուսուցողական ծրագրերում ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play