Չարենցավանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու


Չարենցավանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու

  • 10-01-2011 17:18:12   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված Հայաստանի մի շարք մարզերի գյուղական համայնքներում, իսկ հունվարի 23-ին` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի, Չարենցավան համայնքի ղեկավարի ընտրություններում գրանված են երկու թեկնածուներ` անկուսակցականներ, գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը եւ Մուշեղ Նիկողոսյանը: Նշենք, որ Հ. Շահգալդյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play