Բրիտանիայում գործարկվել է առաջին բիոավտոբուսային գիծը


Բրիտանիայում գործարկվել է առաջին բիոավտոբուսային գիծը

  • 16-03-2015 14:58:28   | Մեծ Բրիտանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բիոավտոբուսը, որի համար վառելիք է հանդիսանում մարդկային և տնային տնտեսությունների թափոններից ստացված վառելիքը, շաբաթական կիրականացնի 15 մղոն երկարությամբ 4 ուղերթ՝ միացնելով Բրիստոլ և Բաթ քաղաքները։

Բիոմեթանով աշխատող ավտոբուսները կօգտվեն իրենց ճանապարհին հանդիպող 32000 տնային տնտեսություններից ստացվող մարդկային և կենցաղային թափոններից։ First West of England ընկերության կողմից շահագործվող՝ Ավոնմոտ քաղաքում գտնվող կայանը կոյուղաջրերը և անպիտան սննդային մնացորդները վերածում է բիոմեթան գազի։

Սույն ավտոբուսը, որը կարող է տեղավորել 40  ուղևոր, առաջին անգամ ցուցադրվել էր հանրությանը այս աշնանը և արդեն այս մարտի 25-ից կսկսի իր կանոնավոր աշխատանքը։

«Եթե այս գիծը հաջողությամբ աշխատի, մենք նախատեսում ենք ավելացնել ավտոբուսների քանակը»,- ասում է First ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Ֆրիմանը՝ ավելացնելով, –«Անցյալ տարվա ցուցադրությունից հետո մեր ավտոբուսը համաշխարհային հռչակ է ձեռք բերել, և մենք պատիվ ունենք այն մեր քաղաքում գործարկելու, ավելին հենց այն փաստը, որ նման ավտոբուսներն աշխատում են քաղաքներում, պետք է ավտոբուսների հնարավոր լավագույն  վառելիքների տեսակների և բնապահպանության թեման ընդհանուր առմամբ լուրջ քննարկումների առարկա դարձնի»։

mediamonitor.am

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play