ՙՀայաստանում իրականացվում է ծրագիր՝ որը կխթանի դեղահումքի արտադրության նոր ավանդույթի ստեղծմանը՚ թեմայով ասուլիսի տեսագրություն
17-03-2015 11:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մարտի 17-ին, ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենում ասուլիս՝ նվիրված ԱՊՀ երկրներում և տարածաշրջանում բացառիկ՝ Երևանում հիմնադրված դեղահումքի մշակման և սինթեզի լաբորատորիայում արտադրության փորձարարական (պիլոտային) ծրագրի մեկնարկին։
Ասուլիսի բանախոսներն են՝
ծրագիրն իրականացնող շվեյցարական ընկերության ԱՊՀ-ում և Իրանում տնօրեն Տիգրան Հախվերդյանը,
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Թոփուզյանը։
Թեմայի վերաբերյալ.
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի, շվեյցարական ընկերության և Զարգացման հայկական գործակալության միջև 2014թ. փետրվարի 14-ին կնքվել է եռակողմ համագործակցության հուշագիր, որով նախատեսված աշխատանքները և ներդրումները արդեն իսկ կատարված են: Լաբորատորիաներն արդեն ամբողջովին պատրաստ են շահագործման: Ներդրումների ծավալը առաջիկա 5 տարիների ընթացքում կկազմի նվազագույնը 15 միլիոն եվրո: Ծրագրի իրագործումը հզոր խթան կհանդիսանա Հայաստանում դեղահումքի արտադրության նոր ավանդույթի հիմնման գործում: