Տոնական օրերին կերկարացվի Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի տեւողությունը<br />


Տոնական օրերին կերկարացվի Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի տեւողությունը

  • 30-12-2010 17:42:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն Երեւանի ներքաղաքային երթեւեկությունը կազմակերպելու առումով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը: Մինչեւ հունվարի 1-ը Երեւանի մետրոպոլիտենը եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտը կաշխատեն մինչեւ ժամը 01:00-ը: Հունվարի 1-ից 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24:00-ին: Հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա ժամանակացույցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն