“Առողջապահություն և Դեղագործություն” EXPO 2015 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես


“Առողջապահություն և Դեղագործություն” EXPO 2015 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

  • 25-03-2015 15:44:04   | Հայաստան  |  Հասարակություն

     Առողջապահության թեման բոլոր ժամանակներում եղել է և կլինի արդիական: Ասում են`"առողջ մարմնում առողջ հոգի": Եթե այս ասացվածքը դիտարկենք մեր երկրի ենթատեքստում, ապա մենք ենթադրում ենք, որ "առողջ հոգին", այսինքն` մեր առողջապահական համակարգը, պետք է լինի "առողջ մարմնում", այսինքն` մեր "առողջ" երկրում: Ելնելով այս դրույթից, LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ.առողջապահության նախարարությունը մարտի 27-ից 29-ը կանցկացնեն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` "Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015" :
     “Առողջապահություն և դեղագործություն  EXPO  2015”  ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը: “Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2015” ցուցահանդեսը` դա բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ: 
       Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերը  նշվածը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը,  ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի  ամրապնդմանը և լայնացմանը:
     Վերջին տարիների ընթացքում նկատելի է ցուցահանդեսային տարածքի 50% աճ: Ցուցահանդեսին ներկայացված են 80-ից ավել մասնակիցներ, որոնց  30%-ը  արտասահմանյան ընկերութուններն են` Ռուսաստանից, Բելարուսիայից, Իրանից, Գերմանիայից, Հունգարիայից, Չինաստանից, Ղազախստանից, Իսրաելից: Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ  չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
       Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, ինչպես նաև այս տարի առաջին անգամ ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում է մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որը կանցկացվի ցուցահանդեսային համալիրի առաջին հարկում:  
     Այս ամենը և ավելին դառնում է իրագործելի “Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015 ցուցահանդեսի շրջանակներում:  
 
Հիմնական թեմատիկ բաժիններն են.
 
1. Կանխարգելման բժշկություն
2. Կլինիկական բժշկություն
3. Ստոմատոլոգիա
4. Դեղագործություն
5. Ախտորոշում
6. Մայրություն և մանկություն 
7. Բժշկական սարքավորումներ
8. Հիգիենա 
 
Ցուցահանդեսի  շրջանակներում կանցկացվեն.
 
Վարպետաց դասեր
Վիդեոցուցադրություններ
Բուժիչ կոսմետիկական գործընթացներ
Դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր
Կլոր սեղաններ
Սեմինարներ
 
 
Ցուցահանդեսի նպատակները.
 
1. Ապրանքների, ծառայությունների ներկայացում
2. Նոր գործնական հարաբերությունների հաստատում
 
Ցուցահանդեսի անցկացման վայրըª ք. Երևան, §Yerevan EXPO¦ ցուցահանդեսային համալիր  Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք) հասցեյով 
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 27-ին ժ.12:00
 
Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա` մարտի 29-ին  ժ. 17:00
Ցուցահանդեսի մասնակիցներն ենª տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:             
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն