Beeline-ի «Կողք կողքի» նոր ծառայությունը դարձնում է դեպի ԼՂՀ զանգերն էլ ավելի շահավետ


Beeline-ի «Կողք կողքի» նոր ծառայությունը դարձնում է դեպի ԼՂՀ զանգերն էլ ավելի շահավետ

  • 27-03-2015 17:42:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
Beeline-ը հայտարարում է «Կողք կողքի» նոր  ծառայության գործարկման մասին Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար: «Կողք կողքի» ծառայությունըհնարավորություն է ընձեռում ամսեկան վճարելով 190 դրամ 30 օրվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով զանգեր դեպի ԼՂՀ բջջային և ֆիքսված ցանցեր 13,9 դր/րոպե սակագնով:

 

«Beeline-ն առաջարկելով հաճախորդներին պարզ և հարմար ծառայություններ շարունակաբար զարգացնում և կատարելագործում է դրանք՝ չմոռանալով լավագույն գնի մասին։ «Կողք կողքի» նոր առաջարկը մեր հերթական քայլն է ուղղված հաճախորդների զանգերը դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր  էլ ավելի շահավետ դարձնելուն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

 

 

 

 

«Կողք կողքի» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *190# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *191#: Ծառայության ակտիվացման պահից  30 օր հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ծառայությունն երկարացվում է ևս 30 օրով, և հաշվից գանձվում է համապատասխան ծառայության ամսավճարը: Բաժանորդը կարող է ցանկացած պահի անջատել ծառայությունն` օգտվելով անջատման հրահանգից: «Կողք կողքի» նոր ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելովwww.beeline.am կայք։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play