Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 30-03-2015 11:09:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սարավան և Նոյեմբերյան-Ջուջավան ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և Արագած գյուղի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Սյունիքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 
 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play