«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում 369 կին վիրահատվել է


«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում 369 կին վիրահատվել է

  • 30-03-2015 14:26:07   | Հայաստան  |  Հասարակություն

«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում  մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21602 կին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում: 
Առողջապահության վարչության պետը զեկուցել է նաև, որ ստացիոնար բուժման է ուղեգրվել 3058 կին, կատարվել է 369 վիրահատական միջամտություն: 98 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության: 
Քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացի նկատմամբ սահմանված է հատուկ հսկողություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play