Հանձնարարվել է խստորեն հետևել պարտադիր բարեկարգման աշխատանքներին


Հանձնարարվել է խստորեն հետևել պարտադիր բարեկարգման աշխատանքներին

  • 30-03-2015 14:27:55   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խստորեն հետևել ավագանու որոշմամբ տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը և սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ապահովելու պատշաճ խնամք: Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և օրենսդրությամբ սահմանված կարգով արգելել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում կենդանիների զբոսանքը: 
Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման և կանխման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 79 դեպքով  կազմվել է վարչական արձանագրություն: 
Մաքրվել, բարեկարգվել և արտաքին լուսավորությամբ են ապահովել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները: Հանձնարարվել է հնավորին կարճ ժամկետում ավարտել նաև այդ տարածքների կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play