Ռուսաստանի նախագահը մեղադրվել է կեղծավորության մեջ


Ռուսաստանի նախագահը մեղադրվել է կեղծավորության մեջ

  • 30-03-2015 16:57:45   | ԱՄԷ  |  Քաղաքական

Սաուդիան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդ

Սաուդյան Արաբիան մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սիրիական քաղաքացիական պատերազմում Ռուսաստանի կեղծավոր կեցվածքի համար: Այս մասին հայտարարել է Սաուդիան Արաբիայի արտգործնախարարը Արաբական լիգայի գագաթաժողովի ժամանակ այն բանից հետո, երբ Պուտինի նամակը ընթերցվել է ներկաների համար:

«Նա խոսում է Միջին արևելքի խնդիրների մասին կարծես ինքը չի ազդում այդ խնդիրների վրա», - «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սաուդիան Արաբիայի արտգործնախարար, արքայազն Սաուդը՝ ընդգծելով, որ Պուտինը չպետք է հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցություն հայտնի, այն դեպքում երբ ինքն է աջակցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին և զինում է նրա կառավարական զորքերը:

«Ազատությունՙ  ՌԿ

Նոյյան տապան  -   Քաղաքական