Հայկական լյարդաբանական ասոցիացիան հերթական հաջողությունը


Հայկական լյարդաբանական ասոցիացիան հերթական հաջողությունը

  • 30-03-2015 15:46:29   |   |  Մամլո հաղորդագրություն

 
  Լյարդաբանների  վերջերս Ստամբուլում կայացած տարեկան միջազգային կոնգրեսին   աշխարհի տարբեր  երկրներից մասնակցում էր 4500 պատվիրակ։ Հայկական լյարդաբանական ասոցիացիայի  ղեկավար Հասմիկ Ղազինյանի ելույթը նվիրված էր տարբեր երկրների վիրուսային հեպատիտների բնութագրին: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների իրավիճակին`  նա ներկայացրել է  կատարվածը աշխատանքները,  խնդիրներն ու անելիքները: Մեր պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև միջազգային ուղեցույցի մշակմանը: 
Միջազգային կոնգրեսում տեղեկատվություն է ներկայացվել    2015թ. հոկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետությունում  անցկացվելիք թեմատիկ միջազգային գիտաժողովի մասին:
Նշենք, որ վերջին տարիներին հայ  հեպատոլոգները    լյարդաբանների միջազգային համաժողովներին ներկայանում են  որպես  հրավիրյալ դասախոսներ կամ որպես միջազգային այս կամ այն ուղեցույցի մշակման  գիտական հետազոտությունների   ակտիվ  մասնակիցներ: 
Հայ հեպատոլոգների պատվիրակությունը պատրաստվում է մասնակցելու  Վիեննայում ապրիլի 21-27-ին կայանալիք  Լյարդի հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան միջազգային հերթական կոնգրեսին, որի  շրջանակում   գործում է  լյարդաբանների ազգային ասոցիացիաների ցուցահանդես: Վերջինիս  ներկայանում է  նաև հայկական լյարդաբանների  ասոցիացիան` իր պաստառով, որում արտացոլված է ասոցիացիայի  առաքելությունը թե՛  Հայաստանի Հանրապետությունում, թե՛  արդեն  6-րդ  եվրոպական երկրում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play