Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ (Տեսանյութ)


Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ (Տեսանյութ)

  • 30-03-2015 16:03:10   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ: Այս գերդաստանի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Արտաշես Վարդանի Ազնաուրյանից: Նրա հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկան հասակում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը: 
Վարդան Ազնաուրյանի ցնակությունն էր, որպեսզի իր զավակներն ընտրեն բժշկի մասնագիտությունը: «Մանկությունից գիտեինք, որ պետք է դառնանք բժիշկ: Ես և չորս եղբայրներս, բոլորը մասնագիտությամբ բժիշկ են: Հորաքրոջս որդիները ևս մեծացան հորս հոգածության և խնամակալության ներքո: Նրանցից մեկը` Ստեփան Դիլանյանը, երկար տարիներ ՀՀ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր»,- ընտանիքի պատմությունը ներկայացնում է Արտաշես Ազնաուրյանը: 
Բժիշկ դառնալու մասին ծնողների երազանքն Արտաշեսից բացի, իրագործեցին նաև մյուս զավակները: Բժշկական կրթություն ստացան նաև Արտաշես Ազնաուրյանի եղբայրները` Զախար և Հովնան Ազնաուրյանները, նաև քույրը` Թամարա Ազնաուրյանը, որը մանկաբույժ էր Մոսկվայում, նաև գլխավոր հոգեբույժը: Հովնան Ազնաուրյանը քիթ-կոկորդ-ականջաբան էր, աշխատել է՝ որպես 2-րդ հիվանդանոցի բաժանմունքի վարիչ, եղել է Վեդիի հիվանդանոցի վիրաբույժը: Զախար Ազնաուրյանը ընդհանուր վիրաբույժ է:  Ազնաուրյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերունդը ներկայացնում են Արտաշես Ազնաուրյանի որդիները` Սմբատ և Վարդան Ազնաուրյանները: Ազնաուրյանների բժշկական ընտանիքի երրորդը սերունդը ներկայացնում են Վարդան Ազնաուրյանի որդիները` Արտաշես և Միխայիլ Ազնաուրյանները: Ազնաուրյան ազգանունը կրող ապագա բժիշկներից Վարդան Արտաշեսի Ազնաուրյանի ավագ որդին` Արտաշեսը, որը շարունակում է ընտանեկան մասնագիտական ուղին և կրում է պապիկի անունը, արդեն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Նա այժմ կլինիկական օրդինատուրա է անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում:  
ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծը միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին  են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը: Նախագծի շրջանակում արդեն անդրադարձ է կատարվել 12 բժշկական ընտանիքի: 
 
Նախագծի տեսքստային և վիդեո  ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղումներով 
 
https://www.youtube.com/watch?v=n3rWSfNG1NQ&feature=youtu.be
 
http://moh.am/?section=static_pages/index&id=679&subID=655
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play