Թուրքիայի ԱԳՆ-ն տոնում է իր հաղթանակը.Ապրիլի 24-ին Հռոմի պապը Հայաստան չի գա


Թուրքիայի ԱԳՆ-ն տոնում է իր հաղթանակը.Ապրիլի 24-ին Հռոմի պապը Հայաստան չի գա

  • 30-03-2015 17:27:24   | Թուրքիա  |  Քաղաքական

Թուրքական «Վաթանի» հաղորդմամբ` Թուրքիան լուռ ու անաղմուկ կերպով կարևոր դիվանագիտական հաջողություն է գրանցել: Կայքը գրում է, որ այն բանից հետո, ինչ Հայ առաքելական եկեղեցին կապվել է պաշտոնական Վատիկանի հետ և ապրիլի 24-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել Երևան Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պատարագ անցկացնելու համար, պաշտոնական Անկարան գործի է անցել: Հայտնի է, որ մինչ Վատիկանը քննարկել է Երևանից եկած առաջարկը, Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջը սկսել է «կրոնական դիվանագիտություն» վարել` ի վերջո հասնելով հաջողության: Առաջին փուլում մի շարք հանդիպումներ իրականացնելուց հետո դեսպանին հաջողվել է համոզել Վատիկանին բացասական պատասխան տալ Երևանին:

Թուրք դիվանագետը այսքանով չի սահմանափակվել: Հունվար ամսին հայտնի էր դարձել, որ Հռոմի պապը ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում հատուկ պատարագ է մատուցելու` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեսպան Փաչաջը կրկին միջամտել է և փորձել տապալել նաև պատարագի անցկացումը: «Վաթանի» հաղորդմամբ` Վատիկանը նաև այս հարցում է մերժել պաշտոնական Երևանին, ինչից հետո Հայկական սփյուռքը գործի է դրել իր ազդեցությունը: Արդյունքում ապրիլի 12-ին նախատեսված պատարագը այնուամենայնիվ կիրականացվի, սակայն այն չի կոչվի 100-ամյակին նվիրված հատուկ պատարագ:

Թուրք դիվանագետները` Հռոմում Թուրքիայի դեսպան Այդըն Սեզգինը և Վատիկանում դեսպան Մեհմեդ Փաչաջըն իրենց այս «հաջողությունը» ներկայացրել են ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրին, որը անցած շաբաթ պաշտոնական այցով գտնվել է Իտալիայում:

 

ankakh.com

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play