ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն արձանագրել է խախտումներ


ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն արձանագրել է խախտումներ

  • 30-03-2015 17:46:42   | Հայաստան  |  Տնտեսություն

   
 
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.05մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       
 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման  չորս գործերի և բաժնի կողմից հայտնաբերված մեկ խախտման համար հինգ ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկվել է 2.01մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է  վարչական հինգ վարույթ:
     Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ 9 գործով ութ ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  ութ որոշում և հաշվարկվել է 1.75մլն.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի կողմից  հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
     Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27.5հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
       Արագածոտնի, Արարատի և Շիրակի տարածքային բաժինների աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման  համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի  որոշում:
  
  ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության մթնոլորտի  և ընդերքի  բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ համատեղ իրականացրած ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 400.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
      Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: 
     ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության մթնոլորտի  և ընդերքի  բնապահպանական վերահսկողության բաժինների կողմից 1 տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 369.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
  Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված  թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար նշանակվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի աշխատակիցների   շրջայցերի ընթացքում հայտնաբերած  խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: 
Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:
   Երևանի տարածքային բաժնի իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:   
   Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված ձկնգողության  դեպքի  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է 25 գծմ դնովի ցանց:   
  Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
     Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում  ապօրինի ձկնորսության դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
    Գեղարքունիքի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  2.3 մլն. դրամ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն