Արցախում գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով


Արցախում գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով

  • 30-03-2015 17:53:36   |   |  Տնտեսություն

 
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 30-ին հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարմանը և գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
 
«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից վերցված ժամկետանց փոխառությունների մարման գործընթացի մանրամասները: Վարչապետը հանձնարարել է համայնքապետերի հետ համագործակցել և համատեղ այնպիսի լուծումներ գտնել, որ համայնքների բյուջետային հաշիվների վրա ԴԱՀԿ ծառայության կողմից դրված արգելանքը հանվի:
 
Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը զեկուցել է, որ շուրջ 40,000 հեկտար տարածքի վրա աշնանացանի ցանքս է կատարվել, իսկ գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նա տեղեկացրել է, որ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են առանց էական խնդիրների, և անհրաժեշտ ծավալի թունաքիմիկատներն առկա են պահեստներում: Նախարարի խոսքով՝ հանրապետությունում առկա են պարարտանյութերի, սերմացուների և գյուղտեխնիկայի բավարար ծավալներ՝ գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար:
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ շրջվարչակազմերի ղեկավարները ևս հանդես են եկել տեղերում իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով: Վարչապետը վերջում տվել է համապատասխան հանձնարարականներ և կոչ արել հետևողական լինել ժամկետների պահպանման գործում:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play