Օդերևութաբանները զգուշացրել են Սոչի քաղաքում հնարավոր ձնահոսքի վտանգի մասին


Օդերևութաբանները զգուշացրել են Սոչի քաղաքում հնարավոր ձնահոսքի վտանգի մասին

  • 30-03-2015 18:09:19   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Սոչի քաղաքի լեռնային շրջաններում ՝ 1000 մետրից ավելի բարձրություններում օդերևութաբանները զգուշացրել են ձնահոսքի վտանգի մասին: 


Քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվել խուսափել լեռնային հատվածներ բարձրանալուց, իսկ անհրաժեշտության դեպքում կոչ է արվել զանգահարել փրկարար ծառայություն: 

Այդ զգուշացումն արվել է այն պատճառով, որ այսօր երեկոյան Սոչիում սպասվում է ուժեղ հարավային և հարավ-արևելյան քամի՝ 17մ/վ արագությամբ, ինչպես նաև ամպրոպային եղանակ:

 

shamshyan.com

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն