Ադրբեջանում սկսվում են գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները


Ադրբեջանում սկսվում են գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները

  • 30-03-2015 18:22:57   | Ադրբեջան  |  Քաղաքական

2014-ի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական լսումները տեղի կունենան ապրիլի 7-ին ՝ Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց այս տարվա մարտի սկզբին՝ գործն ուղարկվեց դատարան։

Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպությանը անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

«Ազատություն» ՌԿ-ն հիշեցում է՝ ադրբեջանական կողմը պնդում է, թե Բաղդասարյանը դիվերսանտ է, ով գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, որի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play