Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ


Դիլիջանի օղակաձև հրապարակում կառուցվել է ասֆալտբետոնե նոր ծածկ

  • 30-03-2015 18:36:16   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածքում գտնվող օղակաձև հրապարակը բարեկարգվել և առավել հարմարավետ է դարձվել քաղաքի բնակիչների և այդ տարածքով երթևեկողների համար:


 
Դիլիջանի օղակաձև հրապարակը, որի հիմնանորոգված մակերեսը 8004 քմ է, Վանաձոր - Դիլիջան և Երևան - Սևան - Իջևան միջպետական ավտոճանապարհների հատման կետն է: Այն ապահովում է տվյալ հատվածների անվտանգ երթևեկությունը:

Հրապարակի որոշ հատվածներում մինչ այդ  բազալտե եզրաքարերը քանդված էին, ասֆալտբետոնե ծածկը քայքայված էր: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը բազմաթիվ դժվարություններ էին ստեղծում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են քանդված եզրաքարերի վերականգնման և ասֆալտբետոնե նոր ծածկի կառուցման աշխատանքներ:

Աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կապալի պայմանագրային արժեքը`57.871. 944 ՀՀ դրամ է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play