Ադրբեջանական կողմն անցած զինծառայողը պետական գաղտնիք է բացահայտել


Ադրբեջանական կողմն անցած զինծառայողը պետական գաղտնիք է բացահայտել

  • 30-03-2015 18:54:30   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ադրբեջանի կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութովը և նրա տեղակալ Էլչին Շիրինովը հանդիպել են ինքնակամ հայ-ադրբեջանական սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանիհետ: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից:

«Մեզ հետ զրույցի ժամանակ նա պատմել է, որ ադրբեջանցիները նրան շատ լավ են վերաբերվում: Ի տարբերություն այն զորամասի, որտեղ նա ծառայել է, Ադբեջանում օրական երեք անգամ կերակում են: Երբ ցանկանում է, խմում է հյութ կամ սուրճ: Շաբաթական 3-4 անգամ կարող է լողանալ, զբոսնել, իսկ սենյակը, որտեղ գտնվում է, ջեռուցվում է: Բացի դրանից, սենյակում կա նաև հեռուստացույց: Նա ինձ ասաց, որ ցանկանում է նկարիչ դառնալ, դրա համար նրան թուղթ ու մատիտ են տվել: Ես նրան խոստացել եմ նաև ներկեր տանել հաջորդ անգամ: Անդրանիկը պատմել է, որ զորամասում, որտեղ ինքը ծառայում էր, շատ վատ պայմաններ էին: Վաշտի հրամանատար Սուրեն Բալայանը և ավագ սերժանտ Արթուր Սալմանյանը պարբերաբար ծեծել են իրեն: Այնտեղ զինվորների ժամկետանց կերակուր են տվել, իսկ տեղը, որտեղ ապրել են, չի ջեռուցվել: Նա ասաց, որ մյուս հայ զինծառայողները ևս, հնարավորության դեպքում, կփախչեն ադրբեջանական կողմ»,-ասել է Բեհբութովը:

replik.am

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play