ՈՐՔԱՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԼՈՒՍԱՏՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐՈՒՄ Է ՆՐԱ ՍՏՎԵՐԸ


ՈՐՔԱՆ ՄԵԾԱՆՈՒՄ Է ԼՈՒՍԱՏՈՒՆ, ԱՅՆՔԱՆ ԵՐԿԱՐՈՒՄ Է ՆՐԱ ՍՏՎԵՐԸ

  • 31-03-2015 13:45:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Հիմնադիր խորհրդարանը, հատկապես վերջին ամիսներին, հայ ժողովրդի ամենալայն զանգվածների աշխարհայածքային պատկերացումներում քաղաքական հզոր էվոլուցիա է ապրում: Այլընտրանքային խորհրդարանը ժողովրդի կողմից ընկալվում է որպես լուսավոր ապագայի երկար սպասված հուսատու ուղեշինարար:  
Դրան զուգահեռ, և դա բոլոր հասարակություններին ուղեկցող օրինաչափություն է, հայտնվում են քաղաքական ծաղրածուներ, ովքեր զգալով իրենց սրնթաց մեկուսացումը, փորձում են երկարաձգել սեփական մայրամուտը, չխնայելով, խոցելով նույնիսկ ամենավսեմ արժեքներին:
Երևույթին բնորոշ օրինակ է պալատական ծաղրապան Արմեն Ռուստամյանը` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ով չնայած իր «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ գնաք Ֆրանսիայում ավտոերթ անեք» արտահայտության համար ստրասբուրգյան աննախադեպ ապտակը ստացավ, բայց կարծես «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը» արտահայտության մենաշնորհության համար շարունակում է դեռ համառորեն մարտնչել:
Կիսու՞մ են արդյոք բազմաթիվ ազնիվ շարքային դաշնակցականներ պալատական կարկանդակների համար պայքարի ելած նրա և նրա նմանների պահվածքը: Հավատացած ենք, որ ոչ: Քանզի <<100-ամյակը առանց ռեժիմի>> շարժման անդամների և մասնակիցների նկատմամբ բիրտ մոտեցումները, որի քարոզի առաջամարտիկներից է դարձել Ռուստամյանը, որևէ քաղաքական ուժի միայն ինքնավարկաբեկման և ինքնասպառման կտանի:
«Հայկական վերածնունդ» շարժման բոլոր մասնաճյուղերը դատապարտում են վերոհիշյալ սպառված գործչին և առհասարակ բռնություն քարոզող բոլոր ուժերին և նրանց բարբաջանքներն իրականացնող անգլուխ կամակատարներին և հավաստիացնում, որ ժողովրդական դիվանատունը հետևողականորեն գրանցում է իրենց մեղսակից մտքերի և գործերի համար դեռևս անպատիժ մնացած բոլոր հանցագործների անունները:    
31 մարտի 2015թ.
 
Հարգանքներով`
 
«Հայկական վերածնունդ» շարժում
Ստորագրությամբ`
 
ՀՎ-Լոս Անջելեի մասնաճյուղ ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ
ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ
ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ
ՀՎ-Կանադայի մասնաճյուղ ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ 
ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ
ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն