Մեկնարկել է «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի երկրորդ փուլը


Մեկնարկել է «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի երկրորդ փուլը

  • 31-03-2015 19:31:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 31-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարկերը և ծրագրի առաջին փուլում ներգրավված հասարակական կազմակերպությունները: 
 
 
ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, ողջունելով  ներկաներին ասաց,
 
- Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ծրագրի առաջին փուլը կայացել է և մենք հասել ենք նշված արդյունքին, այսինքն Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանցը ստեղծվել է: Ծրագրի այս փուլում մենք աջակցելու ենք, որ այն զարգանա: Շատ ենք կարևորում անհատական պատասխանատվությունը,  օգնելու ենք, որ ՀԿ-ներն այս ոլորտում ենթածրագրեր իրականացնեն: 
 
Ծրագրի մեկնարկը ողջունեց նաև պարոն Ջոն Բարկերը.
- Մենք կարևորում ենք տարածաշրջանային այս ծրագիրը, քանի որ կարևորում ենք քաղաքացիական հասարակության կայացումն ու ՀԿ-ների նախաձեռնությունը: Կառավարությունները կարող են օրենքներ ընդունել, բայց միևնույն է մարդիկ են փոփոխություններ իրականացնում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ձեր կողքին է` օգնելու հաղթահարել դժվարություններն ու ձեր ձայնը լսելի դարձնելու: 
Ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլն է սկսվում, մեծ հետքրքրությամբ հետևելու են ձեր գործունեությանը: Կցանկանայի նաև շնորհակալությունը հայտնել Կարմիր խաչին` Հայկական Կարմիր խաչի ընկերությանը`արդյունավետ իրականացված աշխատանքի համար և Ավստրիական Կարմիր խաչին` աջակցության համար:  
 
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացան նաև «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում են ենթադրամաշնորհներ  հարթակի անդամ ՀԿ-ների համար՝  կլիմայի փոփոխության հարմարվողականության  ոլորտում ծրագրեր իրականացնելու համար համաձայն ԿՓՀ պլաններում ներառած առաջարկությունների, մշակել 3 տեղական նպատակային ուսումնասիրություններ (Case studies), նախապատրաստել նյութեր ազգային քաղաքականության երկխոսության, հանրային իրազեկման բարձրացման և ուսուցման համար, վերլուծել առկա ազգային քաղաքականությունները` կլիմայի փոփոխության և հարթակի կողմից ընտրված համապատասխան ոլորտներում և սահմանել  որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդեցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ: 
«Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի նպատակն է ընդլայնել Կլիմայի փոփոպությանը հարմարվողականության ոլորտում գործող առկա 6 ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում` քաղաքականության ձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանն ու Կլիմայի փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով:
Այն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, տևելու է՝  2015թ. հունվարից մինչև 2017թ. հուլիսը: Հայաստանում այն իրականացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:  Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play