Ռուբեն Թոփչյանը մասնակցում է «Բարձրագույն կրթության փոփոխվող համակարգը. որակի ապահովման նոր պահանջներ» թեմայով միջազգային համաժողովին


Ռուբեն Թոփչյանը մասնակցում է «Բարձրագույն կրթության փոփոխվող համակարգը. որակի ապահովման նոր պահանջներ» թեմայով միջազգային համաժողովին

  • 31-03-2015 15:44:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է մարտի 30-ից ապրիլի 3-ն ընթացող  INQAAHE 2015 համաժողովին, որն այս տարի կրում է «Բարձրագույն կրթության փոփոխվող համակարգը. որակի ապահովման նոր պահանջներ» խորագիրը:  
Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) այս տարվա համաժողովն անցկացվում է ԱՄՆ Չիկագո քաղաքում: Միջոցառման կազմակերպիչը և հյուրընկալը Բիզնեսի դպրոցների և ծրագրերի հավատարմագրման խորհուրդն է (ACBSP):
Համաժողովի ընթացքում կքննարկվեն բազմազանությունը բարձրագույն կրթության համակարգում, դրանից բխող հարցերն ու խնդիրները, որակի ապահովումն, ինչպես նաև որակի ապահովման գործակալությունների աշխատանքն այդ համատեքստում:  
INQAAHE-ն բարձրագույն կրթության որակի ապահովմամբ զբաղվող կազմակերպությունների միջազգային ցանց է:  ՈԱԱԿ-ը INQAAHE լիիրավ անդամ է սկսած 2011 թվականից: 
 
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու 
Հայկուհի Բարսեղյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ