6 ՀԿ ների միավորումը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100 րդ տարելիցի (Տեսանյութ)


6 ՀԿ ների միավորումը՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100 րդ տարելիցի (Տեսանյութ)

  • 31-03-2015 19:25:47   | Հայաստան  |  Հասարակություն


«Ինչպես գիտենք այս տարի ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում նշում է Ցեղասպանության 100 ամյակը: Այդ առիթով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ ու գիտաժողովներ: Մտածեցինք նաև գործնական մի բան անել հարգելու համար Ցեղասպանության զոհերի հիշատակը»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը:
 
Գործնական քայլը միտված էր մի ամբողջ գյուղի առօրյաում լրջագույն փոփոխություններ բերելուն:Մտահաղացման արդյունքը 6 ՀԿ-ների միջև համագործակցությունն է՝ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Համագործակցության համար մի տանիքի տակ միավորվեցին «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն», «Զարգացման Սկզբունքներ», «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ», «Հայ Օգնության Ֆոնդ», «Շեն»  և «Վորլդ Վիժն» կազմակերպությունները: Ծրագիրը անվանվեց «Մեկ խորհրդանշական գյուղ»: Ընտրվեց Մարտունի գյուղը, որին պետք է ցուցաբերվի տարաբնույթ աջակցություն:
 
«Մինչ այսօր մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվել: Գյուղը հիմնադրվել է 1920 թվականին ու մենք 1915 թվականի Եռեռնից մազապուրծ եղած մարդկանց սերունդներն ենք»,-իր խոսքում նշեց գյուղապետ Արթուր Ասատրյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 
https://www.youtube.com/watch?v=E2mkAe2F7-U#t=237
Նոյյան տապան  -   Հասարակություն