Քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրերը


Քննարկվել են երկկողմ համագործակցության ծրագրերը

  • 31-03-2015 16:34:08   | Լատվիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած  հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:
 Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։
 
ՀՀ առողջապահության  նախարարը հանդիպել է նաև  Լատվիայի բժիշկների ասոցիացիայի  նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։  
 
Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում  է ունեցել նաև  Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա  առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը,  ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն