Թուրքիայում ծայրահեղականների խումբը դատախազին պատանդ է վերցրել


Թուրքիայում ծայրահեղականների խումբը դատախազին պատանդ է վերցրել

  • 31-03-2015 20:15:37   | Թուրքիա  |  Հասարակություն
скачанные файлы (1)

Թուրքական մարքսիստական ծայրահեղական ձախակողմյան խմբավորումը գերի է վերցրել դատախազին, ով հետաքննում էր 2013թ.-ին ցույցերի ժամանակ անչափահասի մահվան գործը:

Ինչպես փոխանցում է BBC-ին, զինված անձիք նրան պատանդառել են իր իսկ գրասենյակում եւ պահանջում են ձերբակալել այն ոստիկաններին, ովքեր մեղավոր են անչափահասի մահվան մեջ: Գրասենյակից աշխատակիցներին տարհանել են:

Թվիթթերում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է զինված անձն ատրճանակը պահել դատախազի գլխին: Դատախազության շենքը շրջափակված է ոստիկանների կողմից:

15-ամյա Բերկին Էլվանը Ստամբուլի Գեզի այգում ցույցերի ժամանակ հայտնվել էր գազային նռնակների կրակոցների տակ: Պատանին կոմայի մեջ է ընկել, իսկ 9 ամիս անց մահացել է:

Աղբյուր՝ BBC

galatv.am

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play