Թուրքիայի առաջնությունը դադարեցվել է Ֆեներբահչեի ավտոբուսի վրա հարձակման պատճառով


Թուրքիայի առաջնությունը դադարեցվել է Ֆեներբահչեի ավտոբուսի վրա հարձակման պատճառով

  • 07-04-2015 16:04:14   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
 
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավոր դադարեցրել է երկրի ֆուտբոլի առաջնությունը Ֆեներբահչե ակումբի ավտոբուսի դեմ զինված հարձակման պատճառով, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

 

Առաջնությունը դադարեցվել է 1 շաբաթով՝ հաշվի առնելով ֆուտբոլիստների տրամադրությունը: Թուրքական մյուս ակումբներն աջակցել են այս որոշմանը:

 

Ֆեներբահչեի ավտոբուսը հարձակման էր ենթարկվել Տրաբզոնում: Հարձակման արդյունքում ծանր վիրավորվել է ավտոբուսի վարորդը: Ֆուտբոլիստներն ու մարզիչները չեն տուժել: 

 

Երկրի ոստիկանությունն այս գործով ձերբակալել է երկու կասկածյալի, որոնց անունները դեռ չեն նշվում: 

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play