«Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» ներկայացուցիչների եւ «Նոյյան տապան» հիմնադրամի «Գիտնականների եւ գյուտարարների ակումբի» անդամների մասնակցությամբ կլոր սեղանի տեսագրությունը


«Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրի» ներկայացուցիչների եւ «Նոյյան տապան» հիմնադրամի «Գիտնականների եւ գյուտարարների ակումբի» անդամների մասնակցությամբ կլոր սեղանի տեսագրությունը

  • 08-04-2015 17:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Ապրիլի 8-ին ժամը 17:00-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ կլոր սեղան  «Մաքուր Տեխնոլոգիաների Ծրագիր ՓՄՁ-ների Համար» Ծրագրի Ազգային համակարգող Հայաստանում  Ֆրունզիկ Ոսկանյանի եւ «Նոյյան տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի  «Գիտնականների եւ գյուտարարների ակումբի» անդամների մասնակցությամբ:
 
Հանդիպումը բաց է լրատվամիջոցների համար:
 
Հայաստանում Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրին ՓՄՁ-ների Ծրագրի  մասին
 
2013թ.-ի փետրվարին Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագրին ՓՄՁ-ների համար, որն նաև իրականցվում է Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալայզիայում և Թաիլանդում: Ծրագրի տևողությունը երեք տարի է և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը: 
    ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են՝ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:
    Ծրագրի ազգային գործընկերն են՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ): 
     Ծրագրի գլոբալ գործընկերն է՝ Cleantech Open-ը - ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
     Ծրագրի գլխամասը գտնվում է Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հիմնվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների ակսելերատոր, որը ծառայում է որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով: Ակսելերատորն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ, որը իր մեջ ներառում է ազգային ակադեմիան (եռօրյա բիզնես դասընթացներ), անհատական բիզնես խորհրդատվություն, 10 շաբաթյա բիզնես դասընթացներ և հավելյալ աջակցություն կիսաեզրափակիչ անցած թիմերի համար՝ ներառյալ նոր ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում և ներդրողների համաժողովների մասնակցության հնարավորություն: 
     Ակսելերատորը, համագործակցելով Հայաստանի առաջատար բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, ընկերությունների և կազմակերպությունների հետ նաև նախատեսում է կազմակերպել մաքուր տեխնոլոգիաների, սկսնակ բիզնեսների և ինովացիաների զարգացման  վերաբերյալ տարբեր դասընթացներ և կրթական ծրագրեր: Ավելին, ակսելերատորը կհիմնի մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիա Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակները/ՓՄՁ-ները կարող են մշակել, թեստավորել և բարելավել իրենց տեխնոլոգիաների նախատիպերը: 
 
Կլոր սեղանի լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ