ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը


ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը

  • 13-04-2015 17:55:06   | Հայաստան  |  Տնտեսություն

07.04.2015թ. ՊրոԿրեդիտ Բանկը ստացել է Certification International UK Limited ընկերության կողմից տրված ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության մասին վկայագիրը:Հավաստագրման նպատակն է՝ բարելավել տեղեկատվության անվտանգության համակարգի համապատասխանությունը սահմանված ստանդարտներին և քաղաքականություններին: Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին: Վկայագիրը տրված է 3 տարի ժամկետով: 
Սա ևս մեկ քայլ է դեպի առավել ապահով և անվտանգ համագործակցություն Բանկի հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ: Մեր գործընկերները, բաժնետերերը և հաճախորդները կարող են համոզված լինել, որ Բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի:  
Բանկի Տեղեկատվության անվտանգության պատասխանատու Վահան Մարկարովն ասաց. «Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ Խմբի անդամ, և բոլոր ՊրոԿրեդիտ բանկերում ներքին և արտաքին բոլոր ընթացակարգերը մշակվում են ՊրոԿրեդիտ Հոլդինգում կիրառվող ընդհանուր ստանդարտների համաձայն: Այդ կանոնակարգերում հատուկ ուշադրություն է դարձվում տեղեկատվության անվտանգության խնդիրներին: Հիմք ընդունելով դա՝ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել մեր գործող ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մեջ, մշակել ենք մի քանի նոր ընթացակարգեր և կիրառել ենք այդ փոփոխությունները մեր գործընթացներում: ISO/IEC 27001:2013 վկայագիրը ստանալն էլ ավելի վստահելի է դարձնում բանկային գործունեությունը տեղեկատվության անվտանգության առումով»: 
Մեր հաճախորդների և գործընկերների տեղեկատվության անվտանգությունը ՊրոԿրեդիտ Բանկի համար եղել է և մշտապես կլինի առաջնային կարևորության հարց: Այս վկայագիրը ևս մեկ անգամ վկայում և ապացուցում է այն, որ Բանկը հուսալի գործընկեր է:
 
Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի մասին
Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն հանդիսանում է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որիգործունեությունը ղեկավարվում է Գերմանիայում գտնվող ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից: Խումբը գործում է Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում: ՊրոԿրեդիտ Հոլդինգը և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որը մեծապես կարևորում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը 100% արտասահմանյան կապիտալով բանկ է, որը տրամադրում է ֆինանսական ծառայությունների ամբողջ փաթերը և որի ուշադրության կենտրոնում է փոքրևմիջինձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի տարածումը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն