Հայ մարզիկների անհաջող ելույթը Թբիլիսիում


Հայ մարզիկների անհաջող ելույթը Թբիլիսիում

  • 17-04-2015 15:33:44   | Վրաստան  |  Սպորտ
Ավարտին է մոտենում Թբիլիսիում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը : Հայաստանի պատվիրակներից վերջինը իրենց  ունակությունները կդրսևորեն / ապրիլի 18 –ին/  Լոնոդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը / + 75 կգ/ և Նանջինգի օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի չեմպիոն  Սիմոն Մարտիրոսյանը /105 կգ /, տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
 
Երեկ մրցեցին  85 կգ քաշայինները: Միանգամից ասենք, որ ձախողվեց Հայաստանի պատվիրակ Աղասի Աղասյանը: Նա վեց մոտեցումներից միայն մեկում հաջողության հասավ: Պոկում վարժության առաջին մոտեցումով հաղթահարեց 153 կգ ծանրությունը: Այնուհետև պատվիրած 157 կգ կշռող ծանրաձողը չկարողացավ ենթարկել իր կամքին և հանգրվանեց 9 –րդ հորզոնականում :
Աղասին 0 ստացավ հրում վարժությունում, քանզի անկարող եղավ գլխավերևում պահել պատվիրած 185 կգ կշռող ծանրաձողը:
Աղասու օրինակով ձախողվեց նաև Հոլանդիան ներկայացնող նախկին երևանցի Կարեն Թովմասյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play