«Երևանում անցկացվելու են «Դատապարտում ենք ցեղասպանությունները» խորագրով միջազգային մրցաշարեր՝ արևելյան մարտարվեստներով (Տեսագրություն)


«Երևանում անցկացվելու են «Դատապարտում ենք ցեղասպանությունները» խորագրով միջազգային մրցաշարեր՝ արևելյան մարտարվեստներով (Տեսագրություն)

  • 18-04-2015 12:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Ապրիլի 18-ին ժամը 12:00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։ 
 
Թեման՝  «Երևանում անցկացվելու են «Դատապարտում ենք  ցեղասպանությունները»  խորագրով միջազգային մրցաշարեր՝ Կիոկուշին-կան կարատե-դո,  Քիք-բոքսինգի և  ուշուի  մարտարվեստներով։  Ուշուի ՀՀ ֆեդերացիայի և Եվրոպայի ֆեդերացիայի փոխհամագործակցության արդունքները»։
 
Բանախոսնրեն են՝ 
 
Տիգրան Չոբանյանը - Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ 
 
Անդրանիկ Հակոբյանը - Կիոկուշին-կան կարատե-դո համահայկական ֆեդերացիայի նախագահ` 
 
Ասուլիսի ընթացքում բանախոսները մանրամասն ներկայացրեցին  մրցաշարերի ծրագիրը։ Խոսեցին ապրիլի  24 -ին կայանալիք ցուցադրական կատարումների,  բեմականացված Սասունցի Դավիթ էպոսի, ինչպես նաև հայոց ցեղասպանությունը դատապարտող համատեղ հայտարարության վերաբերյալ։ 
 
Մրցաշարերի ծրագիր 
 
ապրիլի 21  - Կիոկուշին-կան կարատե-դո միջազգային առաջնություն
 
ապրիլի  22-23 Քիք-բոքսինգի միջազգային առաջնություն 
 
ապրիլի i 24  - ցուցադրություն
 
ապրիլի  25-26 Ուշուի միջազգային առաջնություն
 
 
Ասուլիսի լուսանկարներն այստեղ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ