Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալ


Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է բրոնզե մեդալ

  • 18-04-2015 18:37:14   | Վրաստան  |  Սպորտ

 

 
 

Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

+75 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտի 254 կգ (113+141) արդյունքով հայտնվեց 4-րդ հորիզոնականում։ Հրում վարժությունում Խուրշուդյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան՝ 322 կգ (142+180)։ Երկրորդ տեղը գրավեց ուկրաինացի Անաստասիա Լիսենկոն՝ 280 կգ (126+154)։ Բրոնզե մեդալակիր դարձավ ռումինացի Անդրեա Աանեին 261 կգ (113+154):

Այսպիսով, Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն ավարտեցին ելույթները Թբիլիսիում: Հաջորդ միջազգային հարթակը կհանդիսանա ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքը, որտեղ նոյեմբերի 20-28-ը կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր:

«Ազատությունՙ  ՌԿ

 

 

 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play