Թբիլիսիում հայերը և ադրբեջանցիները միաժամանակ երթ են անցկացնելու
23-04-2015 17:20:04 | Վրաստան | Քաղաքական
Այսօր Թբիլիսիում կայանալու է երկու հակընդդեմ հավաքներ: ժամը 20:00-ին տեղի հայերը պատրաստվում են երթ անցկացնել դեպի Թուրքիայի դեսպանություն և իրենց բողոքի խոսքն ասել Թուրքիայում Հայոց ցեղասպանության մերժման դեմ:
Դրան ի պատասխան ադրբեջանցիները պատրաստվում են անցկացնել մեկ այլ ակցիա, որը նվիրված է լինելու այդ իրադարձությունը հերքելուն:
Վրացական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այս ակցիաների ժամանակ հնարավոր են սադրանքներ և բախումներ, այդ պատճառով վրացական ոստիկանությունը պատրաստվում է լուրջ հսկողության: