Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում


Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

  • 27-04-2015 16:10:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը զեկուցեց Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի մասին. փոխնախարարը եղել է Ճգնաժամային կառավարման կենտրոնում, հետևել հակակարկտային կայանների աշխատանքներին:

Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը զեկուցեց մարզերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը ներկայացրեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարները, ձեռնարկված միջոցառումները, կատարված հանձնարարականներն ու ընթացիկ աշխատանքները: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 260 դեպքի: Զեկուցվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում փրկարար ծառայության աշխատանքների մասին:

Նախարար Երիցյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին` մայրաքաղաքում և մարզերում կատարած լավ աշխատանքի համար։

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց Նեպալի Դաշնային Ժողովրդական հանրապետությունում գրանցված երկրաշարժի մասին:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում գործարկվել է 57 հակակարկտային կայան, արձակվել է 8164 կրակոց:

«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքի մասին: Վիրաբյանը ներկայացրեց նաև առաջիկա ծրագրերը: Երևանում և մարզերում միջոցառումներ են նախատեսվում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմին:



Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած օտարերկրյա քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:

ՀՀ ՏԿԱԻՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը ներկայացրեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում Տավուշի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպման արդյունքները:

ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը զեկուցեց «Կարգավար օպերատորների վերապատրաստում» դասընթացի ավարտի մասին, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։
 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն