Հայաստանն աշխարհին պարտք չի, աշխարհն է Հայաստանին պարտք. Լևոն Ահարոնյան
27-04-2015 17:01:33 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանում անգլերեն և ֆրանսերեն լեզուներով լույս է տեսել «Ես Հիշում ու պահանջում եմ» խորագրով պատկերազարդ գիրք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Երկլեզու պատկերազարդ գրքի նպատակն է համայն մարդկությանը ներկայացնել հայկական իրականությունը հայ ժողովրդի հասարակական, քաղաքական, մշակութային և հոգևոր ներկայացուցիչների միջոցով:
Գրքի հեղնակը իրանահայ բարերար, «Իրան-Հայաստան բարեկամության միություն» ՀԿ-ի նախագահ Լևոն Ահարոնյանն է:
Նրա խոսքով` Հայաստանը համաշխարհային պատերազմ է ուղարկել շուրջ 600 հազար զիվոր, որոնցից 300 հազար այդպես էլ հետ չեն եկել. «Հայաստանն աշխարհին պարտք չի, աշխարհն է Հայաստանին պարտք, որովհետև ներկայիս եվրոպական երկրների գոյության համար հայ ժողովուրդը արյուն է թափել»,- ասաց Լ. Ահարանոյանը:
Ըստ նրա, որպեսզի վերհոնշյալ փաստն ավելի հավաստի ու պատկերավոր լինի, 300 հազար հայերի անուններն ու ազգանունները լուսանկարներով ամփոփվել է նաև «Հուշամատյան» կոչվող ձայնասկավառակում:
Գրքում զետեղված նկարները և թարգմանված նյութերը Լ. Ահարոնյանը վերցրել է «Հայոց ցեղասպանության մասին 100 լուսանկարչական պատմություններ» գրքից:
500 օրինակով հրատարակված գիքն արդեն բաժանվել է Հայաստանում գտնվող դեսպանատներին, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: